«Կուբան» - «Անժի»՝ 2:2

23:18   2 մայիսի, 2012

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում Ա խմբում ընդգրկված Կրասնոդարի «Կուբանը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց Մախաչկալայի «Անժիի» հետ՝ 2:2:

Առաջին խաղակեսում հյուրերը Մուբարակ Բուսուֆայի եւ Սամուել Էտո՛Օի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ունեին, սակայն կրասնոդարցիները կարողացան փրկել հանդիպումը: Դաշտի տերերի առաջին գոլը 39-րդ րոպեին խփեց ռուս կիսապաշտպան Դավիդ Ցորաեւը: Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց Մոլդովացի պաշտպան Իգոր Արմաշը, ով «Անժիի» դարպասը գրավեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո:

Մարկոսը «Կուբանի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի առաջնություն. 42-րդ տուր

Ա խումբ

«Կուբան» - «Անժի»՝ 2:2

Ցորաեւ, 39, Արմաշ, 62 – Բուսուֆա, 14, Էտո՛Օ, 22

«Սպարտակ Մ.» - «Դինամո»՝ 1:1

Արի, 47 – Կուրանի, 3

«Ռուբին» - «Զենիթ»՝ 2:2

Ռյազանցեւ, 8, Նատխո, 59 – Սեմակ, 50, Արշավին, 68

«Լոկոմոտիվ» - ԲԿՄԱ՝ 0:3

Դումբիա, 8 (11մ.), Տոշիչ, 78, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։