19:40 11 փետրվարի, 201422-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Սոչիի Ադլեր շրջանը լիովին կերպարանափոխվել է, քաղաքը փոխվել է։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը, որը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակիցներից մեկն էր։
«Կարող եմ միայն փաստել, որ Սոչին այժմ լրիվ այլ քաղաք է: Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս տարածքը կարող են վկայել, որ մինչեւ այս Խաղերն այստեղ ճահիճ էր: Իսկ այժմ այն վերածվել է շատ գեղեցիկ ավանի՝ իր բոլոր հարմարություններով:


Բացման արարողությունում ամենակարեւորը մարդկանց ուրախությունն էր։ Մարդիկ իսկապես երջանիկ էին, եւ դա կեղծել անհնար էր:


Հայերի բնավորությանը բոլոր ձմեռային մարզաձեւերն էլ կսազի, բնավորությունը կապ չունի: Կարեւորը ցանկությունն ու հնարավորություններն են: Ռուսաստանում շատ են հայերը շոու-բիզնեսում: Ես ինչքան գիտեմ, նրանք բոլորն էլ զբաղվում են սպորտով»,- ասաց Նիկոլայ Վալուեւը։


Հիշեցնենք, որ Նիկոլայ Վալուեւի նախկին մարզիչը եղել է հայ մասնագետ Մանվել Գաբրիելյանը, որի հետ աշխատանքի արդյունքում Նիկոլայ Վալուեւը 2005 թվականին հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.