«Աթլետիկո» - «Ռեալ». Վարանը վերադառնում է, Վիլյայի մասնակցությունը հարցականի տակ է

16:28   10 փետրվարի, 2014

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյայի մասնակցությունը ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» պատասխան խաղին, հարցականի տակ է, փոխանցում է AS-ը։

Փետրվարի 10-ին 32-ամյա իսպանացին բժշկական թեստեր կանցնի, ինչից հետո կորոշվի նրա պատրաստվածությունը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում՝ վնասելով ձախ ոտքի ազդրը։ Պատասխան հանդիպմանը չի մասնակցի Դիեգո Կոստան, այդ պատճառով Վիլյայի բացակայությունն ամբողջովին կկրճատի մադրիդցիների հարձակողական ներուժը։

Արքայական ակումբի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է հիմնական կազմ վերադառնալուն, փոխանցում է Football Espana-ն։

20-ամյա պաշտպանը մարզվում է «Ռեալի» ընդհանուր խմբում եւ խաղադաշտ է դուրս եկել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպման 90-րդ րոպեին։ Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է Վարանին ընդգրկել թիմի հիմնական կազմում «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը, քանի որ պորտուգալացի պաշտպան Պեպեն եւ իսպանացի Սերխիո Ռամոսը զգուշացվելու դեպքում բաց կթողնեն եզրափակիչ հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։