20:39 2 մայիսի, 2012Մայիսի 4-6-ը Ֆինլանդիայում կանցկացվի ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականը յոթ հնարավորից առայժմ ունի օլիմպիական երեք ուղեգիր։ Այդ իրավունքը նվաճել են Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը եւ Յուրի Պատրիկեեւը։ Անցած շաբաթ Չինաստանում կայացած երկրորդ մրցաշարում Հայաստանի հավաքականը ուղեգիր չնվաճեց։
Չինաստանի մրցաշարի համեմատ հավաքականում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը։
Վերջին մրցաշարում 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանի փոխարեն գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը, 60 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանի փոխարեն հանդես կգա երիտասարդների աշխարհի չեմպիոն Նարեկ Խաչատրյանը, 66 կգ քաշային կարգում Արամ Ջուլֆալակյանին փոխարինել է Հովհաննես Վարդերեսյանը, 84 կգ քաշային կարգում Տիգրան Սահակյանի փոխարեն պայքարի մեջ կմտնի Արթուր Շահինյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.