23:21 9 փետրվարի, 2014Ռուսաստանցի գեղասահորդ Յուլիա Լիպնիցկայան դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ չեմպիոնը: Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Լիպնիցկայան Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի թիմային մրցաշարում չեմպիոն հռչակվեց 15 տարեկան 249 օրական հասակում: Նա ցուցադրեց արտակարգ ելույթ:
Յուլիա Լիպնիցկայան գերազանցեց ամերիկացի Տարա Լիպինսկու ռեկորդը: 1998-ին Նագանոյում կայացած Խաղերում ամերիկուհին չեմպիոն էր դարձել 15 տարեկան 255 օրական հասակում, փոխանցում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ գեղասահորդները Սոչիում նվաճեցին ռուսների առաջին ոսկե մեդալը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.