eBay-ում վաճառվում է Ֆորմուլա-1-ի բոլիդ

20:05   2 մայիսի, 2012

eBay ինտերնետային աճուրդում վաճառքի է հանվել Ֆորմուլա-1-ի «Ֆերարի 643» բոլիդը, որով 1991-ին հանդես է եկել Ժան Ալեզին։

Մեքենան ունի կիսաավտոմատ փոխանցումատուփ, լեգենդար 710-ուժանոց  V12 շարժիչ։
Վաճառողը գրել է, որ մեքենան գտնվում է գերազանց վիճակում։ Կից վաճառվում են նաեւ անվասկավառակներ եւ անվադողեր։

Բոլիդի գինը 975 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։