22:12 7 փետրվարի, 2014Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում շարունակվում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Պատվիրակությունների շքերթից հետո բեմականացված ներկայացման միջոցով ներկայացվեց Ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ ժամանակակից Ռուսաստանի պատմությունը: Տեսարաններից երկուսն ուղեկցվեցին հայ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Հնչեցին հատվածներ Բաբաջանյանի «Աշխարհի լավագույն քաղաքը» երգից եւ Խաչատրյանի «Սուսերով պարից»: Պատվիրակությունների շքերթի ժամակ հնչեց նաեւ Միքայել Տարիվերդիեւի մեղեդիներից:
Հիշեցնենք, որ առաջինը «Ֆիշտ» ստադիոնի ասպարեզ դուրս եկավ Հունաստանի պատվիրակությունը, վերջին Ռուսաստանինը: Հունաստանը՝ որպես Օլիմպիական խաղերի ստեղծող ամառային եւ ձմեռային խաղերում միշտ առաջինն է դուրս գալիս, իսկ եզրափակում է շքերթը ընդունող երկրի պատվիրակությունը, այդ դեպքում Ռուսաստանը: Դրոշակակիրը բոբսլեյիստ Ալեքսանդր Զուբկովն էր: Ինչպես եւ խոստացել էին կազմակերպիչները աշխարհում հայտնի միակ ռուսական պոպ-նախագիծը՝ «Տատուի» «Нас не догонят» երգով ուղեկցվեց ամենամարդաշատ պատվիրակության ընթացքը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.