21:36 7 փետրվարի, 201422-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պատվիրակությունը շքերթն ավարտվեց: Առաջինը «Ֆիշտ» ստադիոնի ասպարեզ դուրս եկավ Հունաստանի պատվիրակությունը, վերջին Ռուսաստանինը: Հունաստանը՝ որպես Օլիմպիական խաղերի ստեղծող ամառային եւ ձմեռային խաղերում միշտ առաջինն է դուրս գալիս, իսկ եզրափակում է շքերթը ընդունող երկրի պատվիրակությունը, այդ դեպքում Ռուսաստանը: Դրոշակակիրը բոբսլեյիստ Ալեքսանդր Զուբկովն էր: Իսկ առջեւում քայլում էր մոդել Իրինա Շեյքը: Ինչպես եւ խոստացել էին կազմակերպիչները աշխարհում հայտնի միակ ռուսական պոպ-նախագիծը՝ «Տատուի» «Нас не догонят» երգով ուղեկցվեց ամենամարդաշատ պատվիրակության ընթացքը:

88 երկրների պատվիրակություններ դուրս եկան ասպարեզ: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, որը երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերի:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.