Սոչի-2014. Դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի գլխավորությամբ Հայաստանը մասնակցեց օլիմպիական շքերթին (ֆոտո)

20:46   7 փետրվարի, 2014

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում պատվիրակությունների շքերթում ստադիոնով անցավ նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի դրոշակակիրն է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Սա նրա երկրորդ անընդմեջ Օլիմպիական խաղերն են:

Բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Այս անգամ հայտավորված է 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր:

Օլիմպիական ծրագրի ընդլայնման շնորհիվ՝ 86-ից մինչեւ 98, ռեկորդային է նաեւ մասնակիցների թիվը՝ մոտ 2800 մարզիկ:

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկայի, Պարագվայի, Արեւելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի եւ Զիմբաբվեի ներկայացուցիչները:

Հայաստանն առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելել է 1994-ին: Խաղերն անցկացվել են Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով՝ Ժոզեֆ Ալմասյան եւ Քենեթ Թոփալյան (բոբսլեյ):

Ճապոնիայի Նագանո քաղաքում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերին (1998) Հայաստանը ներկայացել է 6 մարզիկով (4 մարզաձեւում). Ալլա Միքայելյան (դահուկավազք),Արսեն Հարությունյան (լեռնադահուկ), Արմեն Ռաֆայելյան (դահուկային ֆրիսթայլ), Ալեքսանդր Չեստնիխ (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Քսենյա Սմետանենկո (գեղասահք, մենապար):

2002-ին Խաղերն անցկացվեցին ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիում: Հայաստանից մասնակցել է 9 մարզիկ, կրկին 4 մարզաձեւում. Արսեն Հարությունյան (լեռնադահուկ),Վանեսա Ռաքեջյան (լեռնադահուկ), Ալեքսանդրու Ջորջոս եւ Դանիել Ջանջիգյան (բոբսլեյ), Արամ Հաջիյան (դահուկավազք),Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք),Արտյոմ Զնաչկով (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Յուլյա Լեբեդեւա (գեղասահք, մենապար):

Իտալիայի Թուրին քաղաքում կայացած Խաղերին (2006) Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ՝ 3 մարզաձեւում. Վազգեն Ազրոյան (գեղասահք),Աբրահամ Սարկախյան (լեռնադահուկ), Էդմոնդ Խաչատրյան (լեռնադահուկ),  Հովհաննես Սարգսյան (դահուկավազք):

2010թ. Վանկուվերի Խաղերին Հայաստանը ներկայացավ կրկին 4 մարզիկով, այս անգամ 2 մարզաձեւում. Արսեն Ներսիսյան (լեռնադահուկ), Անի-Մաթիլդա Սերեբրակյան (լեռնադահուկ), Սերգեյ Միքայելյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք):

2012-ին ստեղծված NEWS.am Sport-ի համար սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն են, եւ այն լուսաբանում ենք օլիմպիական մայրաքաղաքից: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.