Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանն ավարտեց կարիերան

14:56   2 մայիսի, 2012

Լոնդոնի «Արսենալի», «Տոտենհեմի» եւ Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմբելը 37 տարեկանում ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է Sky Sports-ը։

1992-2011 թվականների ընթացքում Քեմբելը հինգ տարբեր ակումբների կազմում անցկացրել է 646 հանդիպում։ Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 73 հանդիպման։

Անգլիացի պաշտպանը Լոնդոնի «Արսենալի» կազմում երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Քեմբելի վերջին ակումբը եղել է «Նյուքասլը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։