13:26 7 փետրվարի, 2014Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը Առաջին ալիքի եթերում կլինի փետրվարի 7-ին 20:14-ից, հայտնում է 22-րդ ձմեռային խաղերի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը:
Բացման արարողությունը կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը եւ հաղորդավար Գոհար Գասպարյանը:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ը հնարավորություն կունենան հետեւել Օլիմպիական խաղերի ընթացքին եւ հայ մարզիկների ելույթներին:
«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
Հայ մարզիկները ելույթ կունենան հետեւյալ օրերին.
Փետրվարի 9
14:00 – 16:00 Դահուկավազք, սքիաթլոն, 15*15 կմ, տղամարդիկ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 11
14:00 – 15:00 Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ (Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
16:00 – 17:30 Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 13
14:00 – 15:30 Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական
(Կատյա Գալստյան)
Փետրվարի 14
14:00 – 15:45 Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 19
14:30 – 16:00 Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
Փետրվարի 22
16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ (Արման Սերեբրակյան)
Փետրվարի 23
11:00 – 13:55 Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին՝ 20:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.