02:01 7 փետրվարի, 2014Ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցում հերքել են Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մահվան մասին լուրը, որը տարածվել էր սոցիալական ցանցերում, հաղորդում է Marca-ն:
Հունվարի 29-ին հայտնի էր դարձել, որ բժիշկները սկսել են Միխայել Շումախերին աստիճանաբար դուրս բերել արհեստական կոմայի վիճակից, իջեցվում է անզգայացման աստիճանը: Նշվում էր, որ գերմանացի նախկին ավտոարշավորդը շարժել է աչքերը:
2013թ. դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Մերիբելի լեռնադահուկային մրցուղու մոտ գլխուղեղային ծանր վնասվածք ստանալուց հետո 45-ամյա Շումախերը ենթարկվել էր վիրահատության:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.