Սերգեյ Գիմաեւ. Պետք չէ փչացնել մարդկանց տոնը, ամեն ինչ նորմալ է Սոչիում

14:53   6 փետրվարի, 2014

Ամեն ինչ նորմալ է Սոչիում: Պետք է ոչ ոքի տոնը չփչացնել: Կարծում եմ՝ նախագահները անհանգստանում են իրենց մարզիկների համար: Ես ինքս կարծում եմ, որ ամեն բան լավ է լինելու:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սոչիի ձեռային Օլիմպիական խաղերի նախօրեին ասաց  տափօղակով հոկեյի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, մարզական մեկնաբան  Սերգեյ Գիմաեւը:

Պարոն Գիմաեւ, վաղը տեղի կունենա Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի հանդիավոր բացումը: Ինչպիսի՞ տրամադրություն է քաղաքում: Սոչին պատրա՞ստ է:

Ամբողջ քաղաքի մասին դժվար է ասել: Մենք մի քանի օր առաջ ենք եկել Օլիմպիական ավան: Աշխատանքները վերջերս են ավարտել: Սենյակներից դեռ ներկի հոտ է գալիս: Ամեն բան արել են, որպեսզի խնդիրներ չառաջանան: Մարզական մասի համար կարող եմ ասել, որ մենք այս Օլիմպիադային շատ ենք սպասել: Երազում ենք, որ մեր հավաքականը լավ հանդես գա:

Այս խաղերի հանդեպ ուշադրությունը շատ մեծ է՝ հատկապես արեւմտյան ԶԼՄ-ների եւ երկների ղեկավարների կողմից: Հիմնականում քննադատություն է հնչում: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

Մարդիկ սիրում են ամեն բան բարդացնել: Ամեն ինչ նորմալ է: Պետք է ոչ ոքի տոնը չփչացնել: Կարծում եմ՝ նախագահները անհանգստանում են իրենց մարզիկների մասին: Ես ինքս կարծում եմ, որ ամեն բան լավ է լինելու:

Ի՞նչ եղանակ է Սոչիում:

Այստեղ յոթ աստիճան տաք է եւ արեւ: Սոչիի կլիման տարբերվում է ամբողջ Կրասնոդարի մարզից, որտեղ այս օրերին բավականին ցուրտ էր:

Ո՞ր մարզաձեւերում եք ամենից շատ ոսկե մեդալներ սպասում:

Այնտեղ որտեղ մենք միշտ ուժեղ են հանդես գալիս՝ գեղասահք, բիատլոն, դահուկային սպորտ եւ տափօղակով հոկեյ:

Ի՞նչ եք կարծում Ռուսաստանի տափօղակով հոկեյի հավաքականին կհաջողվի ռեվանշի հասնել  կանադացիներից Վանկուվերի պարտության համար:

Կարծում եմ՝ բացի Կանադայից շատ ուժեղ են նաեւ շվեդներն ու ամերիկացիները: Մեր ամենադժվար խաղը լինելու է փետրվարի 15-ին ԱՄՆ-ի դեմ: Դրանից հետո արդեն կկարողանաք խոսել մեր ուժերի մասին: Հույս ունենք՝ լավ հանդես կգանք: Չորս տարի է մարզվում էինք:

Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Ռուսաստանի տափօղակով հոկեյի հավաքականի պաշտպանության գիծը շատ ավելի թույլ է հարձակման գծից:

 Եթե մեզ մոտ հարձակման գծում հանդես են գալիս աստղեր, ապա պաշտպանությունում ուժեղ առաջատարներ չունենք: Բիլյալետդինովին հրավիրել էին, որպեսզի նա կարողանա կազմակերպել թիմի խաղը եւ որ ունենանք իսկական թիմ:

Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանի հավաքականը շատ մեծ կախում ունի իր առաջատարներից՝ Օվեչկինից, Դացյուկից եւ Մալկինից:

Կարծում եմ՝ դա վճռորոշ դեր չի խաղա: Իհարկե, Օվեչկինն ու Մալկինը ֆանտաստիկ հոկեյիստներ են: Ինչ վերաբերում է Դացյուկին, ապա մենք վստահ չենք, որ նա կարող է հանդես գալ Օլիմպիադայում: Դեռ հարցականի տակ է նրա ելույթը: Նա մեր հավաքականի առաջատարներից մեկն է:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.