09:33 6 փետրվարի, 2014NEWS.am Sport-ը գալիս է Սոչիի Օլիմպիական խաղեր: Մնաց մեկ օր բացմանը: Սակայն արդեն այսօր սկսվում են 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախնական մրցումները, իսկ Սոչիում կբարձրացվի Հայաստանի եռագույնը:
Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին սպասել էի երկար: Ու այժմ, «Զվարթնոց» օդանավակայանում նստած, սպասում եմ իմ չվերթին: Հայաստանի պատվիրակության մարզահագուստով որոշեցի մեկնել Սոչի, որպեսզի անմիջապես օդանավակայանից բոլորը տեսնեն «Հայաստան-Armenia» գրառումը, Հայաստանից ժամանած լրագրողին՝ NEWS.am Sport-ի թղթակցին, ով անմիջապես Սոչիից կլուսաբանի այն, ինչ տեղի է ունենում օլիմպիական մայրաքաղաքում այս օրերին, մինչեւ փետրվարի 23-ը:
Օդանավակայանում բոլորը ժպտալով հարցնում էին. մեկնո՞ւմ եք Օլիմպիական խաղերի: Ու նույն ժպիտով պատասխան ստանում՝ այո: Եվ գուցե այդ փաստը, կամ գուցե եւ ժպիտով պատասխանս օդանավակայանի աշխատակիցներին վստահություն ներշնչեց եւ ինձ նույնիսկ չստուգեցին, ինչպես դա անում են անցումային կետում բոլոր մեկնողներին:
Երկորդ հարցը, որ հետաքրքրում էր օդանավակայանի աշխատակիցներին այն էր, թե արդյոք մարզիկ եմ եւ որ մարզաձեւն եմ ներկայացնում: Իսկ ես նույն ժպիտով եւ մի փոքր էլ հպարտությամբ, պատասխանում էի՝ ոչ, լրագրող եմ. մեկնում եմ Օլիմպիական խաղերը լուսաբանելու:
Մեկ ժամից օդանավս վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում ու կսկսվի՝ հեքիաթ, որին ամբողջ աշխարհն է սպասում… Բարի թռիչք, կհանդիպենք Սոչիում: Կլուսաբանեմ, կլուսանկարեմ, կտեսագրեմ եւ կձայնագրեմ այն, ինչ չի տեսնում եւ չի լսում հեռուստա-ռադիոլսարանը եւ ամբողջ համացանցը:
Հետաքրքիր է լինելու, թեժ է լինելու, քոնն է լինելու…
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.