«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Պրիմերայի 22-րդ տուրում «Վալենսիայից» կրած պարտությունից հետո որոշել է փոփոխություններ կատարել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:
Sport.es-ի համաձայն՝ Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի խաղում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում կլինեն՝ Խոսե Մանուել Պինտուն, Կարլես Պույոլը, Մարտին Մոնտոյան, Ալեքս Սոնգը եւ Անդրես Ինյեստան, ովքեր «Վալենսիայի» հետ հանդիպումը սկսել էին փոխարինողների նստարանից:
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա փետրվարի 6-ին՝ Երեւանի ժամանակով 01:00-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։