19:35 3 փետրվարի, 2014Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Ռոմայի» եւ «Նապոլիի» միջեւ հանդիպումը, որը պետք է կայանա փետրվարի 5-ին, կարող է հետաձգվել ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։
Հռոմում շարունակում է տեղալ հորդ անձրեւ, ինչի պատճառով արդեն դադարեցվել է Իտալիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռոմա» - «Պարմա» հանդիպումը։
Գավաթային խաղը կարող է հետաձգվել ոչ թե հորդ անձրեւի, այլ ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ոստիկանությունը ծանրաբեռնվածության պատճառով խաղի ժամանակ չի կարողանա ապահովել երկրպագուների անվտանգությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.