Ռոնալդուն կարող է որակազրկվել երեք խաղով

13:16   3 փետրվարի, 2014

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտից հեռացվել էր Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կորակազրկվի երեք խաղով, փոխանցում է Tuttomercatoweb.com-ը։

Հենց այդպիսի պատիժ է նախատեսված խախտման համար, որը Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը թույլ է տվել Կարլոս Գուրպեգիի նկատմամբ։ 28-ամյա Ռոնալդուն կարող է բաց թողնել «Վիլյառեալի», «Խետաֆեի» եւ «Էլչեի» հետ հանդիպումները։

Որակազրկումը չի տարածվում Իսպանիայի գավաթի խաղարկության վրա, այդ պատճառով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դերբիին, որը կկայանա փետրվարի 5-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։