Սուպերբոուլ-2014. «Սիեթլը»՝ NFL-ի չեմպիոն

11:14   3 փետրվարի, 2014

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի «Մետլայֆ Ստեդիումում» ավարտվեց Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչ հանդիպումը (Սուպերբոուլը), որում մրցում էին «Սիեթլը» եւ «Դենվերը», փոխանցում է ABC-ն։

Խաղից առաջ ֆավորիտ էր համարվում «Դենվերը», սակայն «Սիեթլը» հաղթեց 43։8 հաշվով։ Սա «Սիեթլի» առաջին չեմպիոնական տիտղոսն է։

Սուպերբոուլն ԱՄՆ-ի կարեւորագույն մարզական իրադարձությունն է։ Վինսի Լոմբարդի անվան գավաթի համար խաղում հանդիպում են Ամերիկյան ֆուտբոլային կոնֆերենցիայի եւ Ազգային ֆուտբոլային կոնֆերենցիայի հաղթողները։

Այս հանդիպումը դիտել է ավելի քան 100 միլիոն մարդ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։