Օլիվյե Ժիրուն փրկեց «Մոնպելյեին» պարտությունից

01:14   2 մայիսի, 2012

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնպելյեն» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Էվիանի» հետ՝ 2:2:

42-րդ րոպեին մարոկկացի կիսապաշտպան Յունես Բելհանդան առաջ մղեց «Մոնպելյեին», սակայն երկու րոպե անց «Էվիանի» դանիացի կիսապաշտպան Տոմաս Կելենբերգը հավասարեցրեց հաշիվը: 69-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քեւին Բերիգոն եւս մեկ գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ առաջ մղելով «Էվիանին»: Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն իր 21-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում՝ փրկելով «Մոնպելյեին» պարտությունից: Խաղի ավելացված ժամանակում դաշտի տերերը կարող էին հաղթանակ կորզել, սակայն «Մոնպելյեի» սենեգալցի հարձակվող Սուլեյման Կամարան չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

«Մոնպելյեն» 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Պարի Սեն Ժերմենին», սակայն փարիզեցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Մայիսի 2-ին Կարլո Անչելոտիի թիմը կհյուրընկալի «Սենտ Էթյենին»: «Էվիանը» 46 միավորով 9-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն. 35-րդ տուր

«Մոնպելյե» - «Էվիան»՝ 2:2

Բելհանդա, 42 (11մ.), Ժիրու, 84 – Կելենբերգ, 44, Բերիգո, 69

Հեռացում՝ Բելհանդա, 90+6 («Մոնպելյե») – Մոնգոնգու, 90+7 («Էվիան»), Խելիֆա, 90+8 («Էվիան»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։