15:16 28 հունվարի, 2014Կարագանդայի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մարզվում է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որը հավաք է անցկացնում Թուրքիայում։
25-ամյա կիսապաշտպանը պետք է մասնակցեր ղազախական «Կայրաթի» երկրորդ հավաքին, սակայն հունվարի 28-ին հայտնի է դարձել, որ նա չի միացել Ալմաթիի թիմին։ Դրա փոխարեն Ղազարյանը Թուրքիայում մարզվել է իր նախկին թիմի հետ, որի կազմում խաղացել է 2011-ից 2013-ը։ Այժմ կողմերը բանակցում են պայմանագրի շուրջ, եւ առաջիկա օրերին հայտնի կդառնա ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը։
Հիշեցնենք, որ Ղազարյանը դեռ Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ է, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել այդ ակումբում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.