11:15 28 հունվարի, 2014Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը չի մեկնել ղազախական «Կայրաթի» հավաքին, որն անցնում է Թուրքիայում, փոխանցում է Sports.kz-ն։
25-ամյա կիսապաշտպանը դեռ Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ է, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել այդ ակումբում։ Կիսապաշտպանը դիտարկում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
«Կայրաթի» հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Ղազարյանը պետք է մասնակցեր Ալմաթիի թիմի երկրորդ հավաքին, սակայն նա դեռ չի միացել «Կայրաթին»։
Կողմերի միջեւ պայմանագրի ստորագրման հավանականությունն այդքան էլ մեծ չէ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.