Անգլիայի Գավաթ. Ագուերոյի հեթ-տրիկը կամային հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Սիթիին»

21:04   25 հունվարի, 2014

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ շրջանի ուղեգիր:

1/16 եզրափակիչում Մանուել Պելեգրինիի թիմը Մանչեսթերում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ուոտֆորդի» նկատմամբ: Ընդ որում՝ մինչեւ 60-րդ րոպեն «Ուոտֆորդը» 2 գնդակի առավելություն ուներ: Մանչեսթերցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:

Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոտֆորդ»՝ 4։2

Սերխիո Ագուերո, 60, 79, 90+2, Ալեքսանդր Կոլարով, 87 – Ֆերնանդո Ֆորոստյերի, 21, Տրոյ Դինի, 29

«Սաութհեմփթոն» - «Յովիլ»՝ 2:0

Գիլերմե դե Պրադո, 23 (11մ.), Սեմ Գալագեր, 70

«Բոլթոն» - «Կարդիֆ»՝ 0:1

Ֆրեյզեր Քեմբել, 50

«Սաուտենդ» - «Հալ Սիթի»՝ 0:2

Մեթ Ֆրայաթ, 63, 90

«Սանդերլենդ» - «Կիդերմիստեր»՝ 1:0

Հարալամպոս Մավրիաս, 5

«Բիրմինգհեմ» - «Սուոնսի»՝ 1:2

Լի Նովակ, 14 – Վիլֆրիդ Բոնի, 67, 69

«Ուիգան» - «Քրիստալ Փելաս»՝ 2:1

Բեն Ուոտսոն, 36, Ջեյմս Մակարտուր, 78 – Աարոն Վիլբրահամ, 68



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։