Իտալիայի Գավաթ. «Ֆիորենտինան» կիսաեզրափակիչում է

01:55   24 հունվարի, 2014

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ֆիորենտինան» պայքարից դուրս թողեց «Սիենային»։

Վինչենցո Մոնտելայի թիմը տանը հաղթեց 2։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը տանտերերի կազմում բացեց սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը։ Հյուրերը 59-րդ րոպեին հավասարեցրեցին հաշիվը։ Սակայն 75-րդ րոպեին Մարվին Կոմպերը դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Կիսաեզրափակիչում «Ֆիորենտինայի» մրցակիցը կլինի «Ուդինեզեն», որը պայքարից դուրս է թողել «Միլանին»։ Կիսաեզրափակիչը երկու հանդիպումներից է:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ֆիորենտինա» - «Սիենա»՝ 2։1

Յոսիպ Իլիչիչ, 20, Մարվին Կոմպեր, 75 - Գիլյերմո Ջակոմացի, 53



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.