Եվգենի Պլյուշչենկոն հանդես կգա Սոչի-2014-ի մենասահքի մրցումներում

17:39   22 հունվարի, 2014

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն կմասնակցի Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերին, փոխանցում է Lenta.ru-ն։

Այդպիսի որոշում է կայացվել հունվարի 22-ին կայացած Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեի գործադիր կոմիտեի եւ Սպորտի նախարարության համատեղ նիստի ժամանակ։ Այսպիսով, 31-ամյա մարզիկը կլինի գեղասահքի մրցաշարի տղամարդկանց մենասահքում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը։

Պահեստային տարբերակ է Ռուսաստանի չեմպիոն Մաքսիմ Կովտունը։ Սոչի-2014-ում Պլյուշչենկոն հանդես կգա ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային մրցումներում։ Նրա համար այս Օլիմպիական խաղերը կլինեն չորրորդը. մինչ այդ նա նվաճել է երկու արծաթե մեդալ, իսկ 2006-ին հռչակվել օլիմպիական չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։