20:12 21 հունվարի, 20142013թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 25 տարեկան: Մի քանի հետաքրքիր փաստ ֆուտբոլիստի մասին:
Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին: Կարողանում է հաղորդակցվել պորտուգալերեն: Այժմ սովորում է գերմաներեն:
Սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի Երեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետում:
Հենրիխի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Զիդանն է:
Մանկության ամենասիրելի թիմը «Արսենալն» է:
Առաջին խաղը, որ դիտել է ստադիոնում՝ 1996թ. Հայաստան - Գերմանիա
Սիրած ֆիլմը՝ «300 սպարտացիներ»:
Ֆուտբոլից բացի խաղում է նաեւ շախմատ:
Սիրում է թենիս:
Սիրում է խաղալ Playstation:
Կյանքի ամենաթանկ խորհուրդը, որ ստացել է. «Աշխատիր, ստեղծիր քո անունը, այուհետեւ անուդ կաշխատի քեզ վրա»:
Սիրած գույները՝ սպիտակ եւ կապույտ:
Սիրած վայրը Երեւանում Թումանյան փողոցն է:
Հենրիխն իրեն համարում է ֆատալիստ:
Հենրիխի մայրական տատիկը ռուս է:
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.