14:16 18 հունվարի, 2014Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակն արդեն կրիտիկական չէ: Դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Մերիբելի լեռնադահուկային մրցուղիում գանգուղեղային ծանր վնասվածք ստանալու հետեւանքով կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հերթական հայտարարությունում նրա կյանքին սպառնալիքների մասին արդեն չի խոսել, հաղորդում է abendblatt.de-ն: Նա նշել է, որ Գրենոբլի հիվանդանոցում մատուցվում է հնարավոր առավելագույն որակյալ բուժծառայություն եւ վստահում են բուժող բժիշկներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Միխայել Շումախերի տիբեթյան ապարանջանը գտել էին ողբերգության վայրում: Մերիբելի լեռնադահուկային կայանի աշխատակիցները կարողացել են գտնել ապարանջանը, որը Շումախերին նվիրել էր կինը՝ Կորինան, հաղորդում է L'Equipe-ը:
Շամբալայի ապարանջանը երջանկության թալիսման էր 45-ամյա Շումախերի համար, որը մրցումների ժամանակ բազմիցս ենթարկվել է վթարների, սակայն բոլորն էլ բարեհաջող ավարտ են ունեցել:
Դեկտեմբերի 29-ից հետո Կորինա Շումախերը ապարանջանը փնտրել էր լեռնադահուկային մրցուղիում, ուղղաթիռում, հիվանդանոցում, սակայն չէր գտել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.