20:07 16 հունվարի, 2014Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի հայ օլիմպիականների վերջնական կազմը հայտնի կդառնա հունվարի 21-ին, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը։
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական օլիմպիականների բոլոր 5 թեկնածուներին։ Հունվարի 16-ին վերցված նմուշներն ուղարկվել են Ավստրիայում գտնվող լաբորոտորիա։ Արդյունքների պատասխանը հայտնի կդառնա 10 օրից։
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրապարակել է 2013-ին ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցուցակը։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն (63), երկրորդն է Հնդկաստանը (61), Իտալիան եւ Ռուսաստանը կիսում են երրորդից չորրորդ տեղերը (54-ական)։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան (16)։ Վերջին 10 տարվա ընթացքում որակզրկվել են 24 հայ մարզիկներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.