10:49 30 ապրիլի, 2012Երկար տարիների ընդմիջումից հետո ապրիլի 29-ին տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի վետերանների առաջնությունը: Այն նվիրված էր լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին, խաղարկվեց ֆեդերացիայի նախագահի գավաթը:
Մրցումը կազմակերպել էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Կարող էին մասնակցել 45 եւ բարձր տարիքի հրաձիգները, ովքեր 10 տարուց ավելի չեն զբաղվել հրաձգությամբ: Հայտավորված էր 62 վետերան, սակայն առողջական վիճակից ելնելով մասնակցեց 45-ը: Վետերանները` որպես հուշ, ստորագրեցին մրցման խորհրդանիշ-պատկերի վրա: Ցուցադրվեց ֆիլմ` նվիրված Զ. Սիմոնյանին:
Վետերանների առաջնությունն ի սկզբանե նվիրված էր աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն, Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ, լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանին: Առաջնության նպատակն էր համախմբել նրա բոլոր ընկերներին: Զ.Սիմոնյանն անձամբ մասնակցում էր մրցման նախապատրաստական աշխատաննքներին, ցավոք, անժամանակ կյանքից հեռացավ:
Երկար տարիներ անց հայ հրաձիգները հանդիպեցին, եւ հուզմունքը զսպելով ողջագուրվեցին հին ընկերները: Վետերանների առաջնությունը նման էր օլիմպիական խաղերին, կարեւորը ոչ թե հաղթանակն էր, այլ մասնակցությունը:
Հաղթողներ ճանաչվեցին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի առաջնության գավաթակիր Պետրոս Առաքելյանը (օդամղիչ ատրճանակ 10մ), Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ ռեկորդակիր Աշոտ Մկրտչյանը (օդամղիչ հրացան 10մ) եւ ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Մելոյանը (շարժական թիրախ 10մ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.