18:21 15 հունվարի, 2014Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետաքրքրված է ղազախական «Աստանան» գլխավորելու տարբերակով, փոխանցում է Prosportkz.kz-ն։
Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիրը նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ «Աստանայի» նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովը հեռացել է թիմից եւ ղազախական ակումբը հավաքների ժամանակ գլխավորում է Գրիգորի Բաբայանը։
«Աստանայի» ղեկավարությունը դեռ չի շտապում որոշում կայացնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա մասնագետը կարող է գլխավորել Կազանի «Ռուբինը», սակայն ռուսական ակումբը գլխավորեց Ռինատ Բիլյալետդինովը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.