15:55 15 հունվարի, 2014Ես ոչ մի լուրջ վնասվածք չունեմ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիոսվը՝ ակնարկելով, որ այդ հանգամանքով հիմնավորել իր տրանսֆերը հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ալեքսանդր Տարխանովի նշանակումից հետո ակումբը որոշեց տրանսֆերի հանել Արթուր Սարկիսովին եւ Էդգար Մանուչարյանին: Սարկիսովը ցանկանում է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում:
Արթուր, քո տրանսֆերը վաճառելու մասին «Ուրալի» որոշումը անակնկա՞լ էր քեզ համար:
Ես չգիտեի այդ մասին, բայց, իհարկե, ինձ հայտնեցին այդ լուրը մինչեւ պաշտոնական կայքում տեղադրելը: Բայց անսպասելի էր:
Մարզչական շտաբում ասում են, որ վաճառքը կապված է վնասվածքիդ հետ: Ի՞նչ կասես այդ մասին:
Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ վնասվածքի մասին է խոսքը: Այո, ես ստացել էի վնասվածք եւ դրա պատճառով բաց թողել ընդամենը երկու խաղ: Ես ոչ մի լուրջ վնասվածք չունեմ:
Ունե՞ս առաջարկներ այլ թիմերից: Ո՞ր առաջնությունում ես քեզ տեսնում:
Միանշանակ, Ռուսաստանում: Ես ունեմ մի քանի առաջարկ, բայց անուններ հիմա չեմ կարող բացահայտել:
Ի՞նչ կարծիքի ես այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի հավաքականի գրեթե կեսն արդեն հանդես է գալիս Ղազախստանում:
Ես չեմ հետեւում Ղազախստանի առաջնությանը: Կես տարի առաջ ինձ հրավիրել էին Ղազախստան, բայց ես մերժեցի, քանի որ ցանկանում եմ խաղալ Ռուսաստանում, որտեղ առաջնությունը շատ ուժեղ է: Այստեղ հետաքրքիր է խաղալ, կարելի է կատարելագործվել եւ ավելի բարձրացնել մակարդակը:
Խոսե՞լ ես Էդգար Մանուչարյանի հետ:
Իհարկե, խոսել եմ: Ցանկացած ֆուտբոլիստի համար սա տհաճ իրավիճակ է:
Ե՞րբ պարզ կդառնա քո նոր թիմի անունը:
Հույս ունեմ շուտով: Թիմերն արդեն մեկնել են հավաքների: Ինձ պետք է շուտ միանալ նրանց եւ շարունակել իմ գործը:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.