Շումախերի կարողությունը 1 միլիարդ դոլար է

19:18   14 հունվարի, 2014

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար, հաղորդում է hotsport-ը: Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդը դեռեւս 2010 թվականին Ֆորմուլա-1 վերադառնալուց առաջ կազմել է կտակ՝ ժառանգությունը հավասարապես բաշխելով կնոջ՝ Կորինայի, 16-ամյա դստեր՝ Ջինա-Մարիայի եւ 14-ամյա որդու՝ Միկի միջեւ:

Դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց հետո Շումախերի առողջական վիճակը կայուն ծանր է: Նրա ընտանիքը խնդրել է այլեւս չանդրադառնալ Շումախերի վիճակին, մինչեւ չլինի նկատելի փոփոխություն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.