20:44 12 հունվարի, 2014Երեւանում հունվարի 12-ին մեկնարկել են շախմատի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ Հայաստանի առաջնությունները:
Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջին տուրում ոչ ոքի է խաղացել Զավեն Անդրիասյանի հետ, իսկ կանանց Հայաստանի չեմպիոն Աննա Հայրապետյանը մեկնարկել է հաղթանակով՝ պարտության մատնելով Հասմիկ Ղամբարյանին:
Մրցաշարերին մասնակցում են 10-ական շախմատիստներ: Առաջին տուրում գրանցվել են հետեւյալ արդյունքները.
Տղամարդիկ
Հովհաննիսյան Ռոբերտ - Փաշիկյան Արման՝ 0.5:0.5
Քոթանջյան Տիգրան - Բաբուջյան Լեւոն՝ 0.5:0.5
Պետրոսյան Տիգրան Լ. - Անդրիասյան Զավեն՝ 0.5:0.5
Գրիգորյան Կարեն - Մելքումյան Հրանտ՝ 0:1
Գրիգորյան Ավետիք - Տեր-Սահակյան Սամվել՝ 0.5:0.5
Կանայք
Գեվորգյան Մարիա - Ղուկասյան Սիրանուշ՝ 1:0
Գասպարյան Նարինե - Միրզաբեկյան Սվետլանա՝ 1:0
Հայրապետյան Աննա - Ղամբարյան Հասմիկ՝ 1:0
Գեվորգյան Անահիտ - Սարգսյան Շուշաննա՝ 0:1
Բաբայան Արմինե - Գաբոյան Սուսաննա՝ 1:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.