Հայաստանը կընդունի աշխարհի թիմային առաջնությունները

18:03   10 հունվարի, 2014

Հայաստանը կընդունի շախմատի 2015թ. աշխարհի թիմային առաջնությունները, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը: Կանանց եւ բաց առաջնությունները տեղի կունենան Հայաստանում մարտի 1-ից 15-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա Եվրոպայի անհատական առաջնությունը կընդունի Երեւանը մարտի 2-ից 15-ը:

Նշենք նաեւ, որ 2015-ին Ադրբեջանը կընդունի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, իսկ 2016-ին Բաքվում կկայանա Համաշխարհային օլիմպիադան: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։