16:03 10 հունվարի, 2014Հունիսի 6-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի հետ, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։
Ընկերական հանդիպումը կկայանա գերմանական Մայնց քաղաքում։ Այդ խաղը վերջինը կլինի Գերմանիայի հավաքականի համար 2014թ. աշխարհի առաջնությունից առաջ։ Հունիսի 7-ին գերմանացիները կմեկնեն Բրազիլիա։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 2013թ. վերջին դասակարգման աղյուսակում Գերմանիան երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը՝ 35-րդը։
Վերջին անգամ հավաքականները հանդիպել են ԱԱ-1998-ի ընտրական փուլում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.