14:14 10 հունվարի, 2014Գյումրիի «Շիրակը» YouTube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ընկերական խաղի պրոմոհոլովակը։ Երգիչ Արմենչիկը երկրպագուներին հրավիրել է ներկա լինել խաղին։
Հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին Կալիֆորնիայի Կարսոն քաղաքի «Ստաբհաբ Ցենտեր» ստադիոնում: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբն առաջին անգամ կհանդիպի MLS-ի թիմի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես երկրպագուներին կոչ էր արել ներկա գտնվել այդ հանդիպմանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.