«Դաքար 2014»-ի ժամանակ մահացել է երկու լրագրող

09:38   10 հունվարի, 2014

«Դաքար-2014»-ի հինգերորդ փուլի ընթացքում Արգենտինայում շրջվել է ավտոմեքենան, որի մեջ էին տեղացի լրագրողները։ Երկու մարդ մահացել է, փոխանցում է Itar-Tass-ը։

Նախնական տվյալների համաձայն՝ լրագրողները, ովքեր լուսաբանում էին ավտոարշավը, ուղեւորվում էին հյուրանոց։ Խաչմերուկներից մեկում վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան շրջվել է։ Երրորդ լրագրողին հաջողվել է փրկվել։ Նրան բուժօգնություն են ցույց տվել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։