17:42 9 հունվարի, 2014Ռուսական «Կամազ-Մաստեր» թիմի Այրատ Մարդեեւի անձնակազմը հանվել է Հարավային Ամերիկայում ընթացող «Դաքար-2014» բազմօրյա ավտոարշավից: Արգենտինայում կայացած փուլում Մարդեեւի «Կամազը» շրջվել էր: Ավտոարշավորդները չեն տուժել: Ու թեեւ մինչեւ հաջորդ փուլի մեկնարկը թիմին հաջողվել է նորոգել բեռնատարը, սակայն կազմակերպիչները հանել են անձնակազմին մրցումից, քանի որ վթարի ժամանակ կոտրվել է բեռնատարի տանիքին ամրացված GPS-ի հաղորդակը: Ըստ կանոնադրության, այն պետք է ամբողջ մրցարշավի ժամանակ միացված լինի, որպեսզի մասնակիցները չկարողանան կրճատել մրցատարածությունը, հաղորդում է Sovsport-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել Սան Լուիս - Սան Ռաֆայել փուլի 386 կմ-ի վրա: Ցամաքած գետի հունով ընթացած բեռնատարը շրջվել է:
Հիշեցնենք, որ այս տարի «Դաքարը» անցկացվում է Արենտինայում, Բոլիվիայում եւ Չիլիում: Մասնակիցները կհաղթահարեն 9347 կմ: «Դաքար-2014»-ի ամենաերիտասարդ մասնակիցը 18 տարեկան է, ամենատարեցը՝ 72: Կվիճարկվի չորս տիտղոս՝ ամենագնացի, մոտոցիկլի, կվադրոցիկլի եւ բեռնատարի դասերում: Այս տարի ներկայացված են 50 երկրների արշավորդներ: Վերջնագիծը կլինի հունվարի 18-ին Չիլիի Վալպարաիսո քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.