Միխայել Շումախերի վիճակն աննշան լավացել է

11:36   7 հունվարի, 2014

Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող Ֆորմուլա-1-ին յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը լավացել է, սակայն աննշան, հաղորդում է AFP-ն: Գնահատականը տվել է Շումախերի մերձավորներից մեկը: Վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նաեւ նշվում է, որ Շումախերի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել Մերիբելում լեռնադահուկով սահելիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։