Միխայել Շումախերի համար ճակատագրական վայրն՝ Ալպերում (ֆոտո)

09:41   31 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում գտնվող Մերիբելի լեռնային լանջերից մեկը ճակատագրական եղավ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի համար: Bild-ի լուսանկարահանող խումբը ներկայացրել է այն վայրը, որտեղ Շումախերը լեռնադահուկներով սահելիս ընկել է եւ գլխով բախվել ժայռաբեկորին՝ ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք: Նշվում է, որ Շումախերը դուրս է եկել ոլորավայրէջքի սահմաններից, այլապես տեղի չէր ունենա դժբախտությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.