15:24 30 դեկտեմբերի, 2013Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:
«Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը՝ որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզիչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» եւ ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:
Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն եւ խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ»,- Սարգիս Հովսեփյանի խոսքը մեջբերում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Հայաստանի Բարձրագույն խմբում «Փյունիկը» 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանը 132 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.