11:12 22 փետրվարի, 2012Ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը L`Equipe-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մարսել» - «Ինտեր» խաղի ֆավորիտը իտալական ակումբն է։
Ֆրանսիացի մարզիչը նշել է, որ «Ինտերը» հիանալի գիտի, թե ինչպես պետք է օգտվել մրցակցի սխալից, իսկ «Մարսելը» վերջին շրջանում բավական հաճախ է սխալվում պաշտպանությունում։
«Այս փուլում յուրաքանյչուր սխալ կարող է վճռորոշ լինել։ Եթե ցանկանում ենք հաղթել, ապա առաջին հերթին պետք է գործենք վստահ, առանց ավելորդ լարվածության։ Իտալացիները գերազանցում են մեզ տեխնիկապես, սակայն խաղադաշտում տակտիկական պայքար է ընթանալու»,- Դեշամի խոսքը մեջբերում է L`Equipe-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.