«Միլանը» կվաճառի Բալոտելիին

15:47   28 դեկտեմբերի, 2013

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է վաճառել Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին, հաղորդում է ilsecoloxix.it-ը։ Սիլվիո Բերլուսկոնիի որոշմանը կողմ է նաեւ Բարբարա Բերլուսկոնին։ Իտալիայի նախկին վարչապետի դուստրն այժմ մեծ փոփոխություններ է կատարում ակումբում, երկար տարիների փոխնախագահ Ադրիանո Գալիանիին հեռացնելուց հետո։

«Արդեն բավական է։ Որոշումն ընդունված է։ Մարիոն կդրվի տրանսֆերի։ Մինչեւ հունվարի վերջ մենք պետք է վաճառենք նրան»,- ասել է Սիլվիո Բերլուսկոնին։

23-ամյա Բալոտելիի տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.