Չինաստանում Հայաստանը օլիմպիական ուղեգիր չնվաճեց

18:32   28 ապրիլի, 2012

Հայաստանի ըմբիշները Չինաստանում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Լոնդոնի ուղեգիր չնվաճեցին։

Ազատ ոճայիններիc վերջինը գորգ դուրս եկավ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը, հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտվեց հարավկորեացի Կոունգ Ջին Նամին։

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը կիսեզրափակիչում պարտվեց կորեացի Կու Յոն Չոիին, որը դարձավ մրցաշարի հաղթող։ Բրոնզե մեդալի համար Ռոբերտ Կիրակոսյանը պարտվեց Ջեյհուն Զաիդովին (Գերմանիա):

60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը հենց մեկնարկում պարտվեց վրացի Ռեւազ Լաշխիին:

Արամ Ջուլֆալակայանը (66 կգ) կիսաեզրափակիչում  պարտվեց հունգարացի Տամաշ Լորինչին։ 3-րդ տեղի համար գոտեմարում Արամ Ջուլֆալակյանը պարտվեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանին, որը հետագայում չկարողացավ ուղեգիր նվաճել։

84 կգ քաշային Տիգրան Սահակյանը պարտվեց քառորդ եզրափակիչում եւ պայքարը շարունակեց բրոնզե մեդալի համար, սակայն երկրորդ գոտեմարտում պարտվեց ֆրանսիացի Մելոնին Նումոնվիին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.