14:57 23 դեկտեմբերի, 2013Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանն ունի 4.5 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը։ Նա առաջատարից հետ է մեկ միավոր։ Կարեն Հ. Գրիգորյանը վաստակել է 4 միավոր։
Մինչեւ 16 տարեկանների առաջնությունում առաջատարն է Դավիթ Պառավյանը։ Հայ շախմատիստը 6-րդ տուրից հետո ունի 5 միավոր։ 12 տարեկանների առաջնությունում Արամ Հակոբյանը վաստակել է 5.5 միավոր եւ մրցակիցների հետ բաժանում է 1-ից 3-րդ տեղերը։
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 28-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.