03:59 19 դեկտեմբերի, 2013Ուրուգվայցի 65-ամյա մարզիչ Գրեգորիո Պերեսը համաձայնվել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Գրեգորիո Պերեսն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են Բուենոս Այրեսում եւ եկել են փոխհամաձայնության: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Նորայ Նակիսը:
«Այսօր մենք հանդիպում ունեցանք ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերեսի հետ: Մենք նրան առաջարկեցինք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Նա մեծ սիրով համաձայնվեց: Քանի որ ազգային հավաքականի խաղերը տարվա մեջ մի քանի օր են եւ ֆուտբոլիստները մեկնում են իրենց թիմերը, մենք նրան ասացինք, որ նաեւ պետք է աշխատի երիտասարդական հավաքականների հետ: Կան դեռ քննարկելու պայմաններ: Այս պահին սպասում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքին: Նա պետք է տա իր համաձայնությունը: Իսկ լուրը տարածվեցին ուրուգվայցի եւ արգենտինացի լրագրողները, ովքեր այդ պահին այստեղ էին»,- զրույցում հայտնեց Նորայ Նակիսը:
Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը եւ Դանիել Կուրբելյոն:
Գրեգորիո Պերեսը մարզչական աշխատանքը սկսել է 1984 թվականից: 1993-1997-ը նրա գլխավորությամբ «Պենյարոլը» չորս անգամ նվաճել է Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը: 2010-ին «Լիբերտադը» Պերեսի ղեկավարությամբ դարձել է Պարագվայի չեմպիոն:
Գրեգորիոն տարբեր տարիների աշխատել է նաեւ իտալական «Կալյարիում», արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայում», «Ինդեպենդիենտեում», «Օլիմպոյում», «Արխենտինոս Ժունիորսում» եւ Պարագվայի «Օլիմպիայում»:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.