Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» շարժվում է առաջ

01:35   18 դեկտեմբերի, 2013

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Չորրորդ շրջանում մանչեսթերցիները 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարան Չեմպիոնշիփը ներկայացնող «Լեսթերի» նկատմամբ: «Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, ով խաղի հաշիվը բացեց տուգանային հարվածով: 

Անգլիական լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ  

Դեկտեմբերի 17

«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3

Լլոյդ Դայեր, 77 – Ալեքսանդր Կոլարով, 8, Էդին Ջեկո, 41, 53

«Սանդերլենդ» - «Չելսի»՝ 1:1 (խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ)

Ֆաբիո Բորինի, 87 – Լի Կատերմոլ, 46 (ինքնագոլ)

Դեկտեմբերի 18

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։