ՀՄԼՖ. Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

12:34   16 դեկտեմբերի, 2013

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 22 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանին:

1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ, 220 միավոր)

2. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ, 187)

3. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ, 155)

4. Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ, 119)

5. Աշոտ Դանիելյան (սամբո, 109)

6. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 88)

7. Արամ Ավագյան (բռնցքամարտ, 75)

8. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ, 52)

9 - 10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ոճի ըմբշամարտ, 49)

9 -10. Արթուր Շահինայն (հունահռոմեական ըմբշամարտ, 49)

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 9 մարզիկների անուններ. շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան , Երջանիկ Կարապետյան և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:

Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական - թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.