Սամվել Տեր-Սահակյանը՝ Կալկաթայի մրցաշարի հաղթող

15:02   14 դեկտեմբերի, 2013

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ Նա 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Տեր-Սահակյանը հետ է թողել 95 մասնակիցների, այդ թվում` 23 գրոսմայստերների: Տեր-Սահակյանի հետ հավասար արդյունք են ցույց տվել չորս շախմատիստներ, այդ թվում` ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը։ Նրանք հաղթողին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով, հաղորդում է Armchess-ը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։