00:49 14 դեկտեմբերի, 2013Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ուկրաինացի Անտոն Կորոբովի հաղթանակով ավարտվեց շախմատի կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունը: Կորոբովը 22 հնարավորից վաստակեց 18.5 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչովը՝ 17: Երրորդը լեհ Բարտոշ Սոցկոն է՝ 17 միավոր:
Հայաստանի չորս ներկայացուցիչներ տեղ գրավեցին առաջին տասնյակում: Գաբրիել Սարգսյանը 16.5 միավորով 6-րդն է: Զավեն Անդրիասյանը նույն արդյունքով 7-րդն է: Տիգրան Լ. Պետրոսյանը 9-րդն է՝ 16 միավոր: Կարեն Հ. Գրիգորյանը 10-րդն է՝ 16 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.