15:31 13 դեկտեմբերի, 2013Դեկտեմբերի 13-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի արագ եւ կայծակնային խաղի առաջնությունը:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն առաջին տուրում 2։0 հաշվով հաղթել է Վոյցեխ Շմեյչեկին, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Տոմս Կալնինսին։ Զավեն Անդրիասյանը 1.5։0.5 հաշվով պարտության է մատնել Յակուբ Սժոստկոյին, իսկ Կարեն Գրիգորյան երկու պարտիայում ուժեղ էր Աննա Մարցչուկից։ Ռուբեն Ախայանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդրս Ժազդանովսի հետ։
Երկրորդ տուրում Սարգսյանը 2։0 հաշվով պարտության է մատնել Ժայմե Ֆերնանդես դե Բոբադիլային, իսկ Պետրոսյանը՝ Դանիել Կոպշչիկին։
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.